03 04 2020

Սրա՞ համար էր սովորեցնում փիփերթ ուտել

Սրա՞ համար էր սովորեցնում փիփերթ ուտել

«Կարագը թանկացե՞լ ա, որևէ խնդիր չկա, խառը կանաչի կերեք, ի՞նչ ա եղե՞լ  որ, գառան միսը թանկացե՞լ ա, կանաչ սոխ կերեք, գիտե՞ք ինչ օգտակար ա, խոզի միսը թանկացե՞լ ա, է սխտո՛ր կերեք, ա՜յ ձեր ցավը տանեմ, ի՞նչ եք խառնվել իրար»: 2018-ին ընդդիմադիր Փաշինյանն այս ելույթով հեգնում էր կառավարությանը, ամոթանք էր  տալիս անսիրտ իշխանություններին։ Ո՞վ իմանար, որ ընդամենը երկու տարի անց նույն Նիկոլ Փաշինյանն անտարբեր կդառնա անհիմն թանկացումների ու հանրային բողոքի հանդեպ և այն աստիճան, որ թույլ կտա իր կառավարության անդամին հեգնել քաղաքացիներին:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, քաղաքացիներին թանկացած սննդամթերքի փոխարինիչներ խորհուրդ տալով, իրականում կարծես թե անկեղծորեն էր սովի մատնվել մաղթում. չէ՞ որ հատիկավորներից առաջ դեռ շաքարավազն էր աստիճանաբար թանկացել, սպիրտը, հացը միրգը, պարենից շատ տեսակներ։ Ի դեպ, այս թանկացումների ֆոնին օլիմպիական խաղաղություն է վայելում թանկացումների թիվ 1 պատաախանատու մարմինը՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պռտական հանձնաժողովը։ Մինչ աշխարհի գրեթե բոլոր երկրներում հակամենաշնորհային այս կառույցները կատաղի պայքար են մղում կորոնավիրուսի հանգամանքով պայմանավորված  առաջին անհրաժեշտության ապրանքների գների թանկացման դեմ,  գերիշխող դիրքի չարաշահումների և հակամրցակցային համաձայնությունների դեմ, Հայաստանում  լիազոր մարմին համարվող ՏՄՊՊՀ-ի ղեկավար Գեղամ Գևորգյանը, ով վարձատրվում է գենշտաբի պետի աշխատավարձից բարձր, շարունակում է կրկնել  կցկտուր բացատրությունները և կրավորական կեցվածքով թաքնվել հարցադրումներից:  Այսօր ՏՄՊՊՀ ի թիրախում, որքան էլ զարմանալի թվա, բենզինի շուկան է, որտեղ առկա է ոչ թե թանկացում, այլ կտրուկ գնանկում: Իմբիրի անհավանական գնի, մրգերի  գնի բարձրացման մասով նույնպես ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը տարօրինակ մեկնաբանություն ունի՝  հարցադրումները մանիպուլիատիվ են: Այսինքն՝  նա  թանկացումներն այս շրջանում լրիվ նորմալ է համարում։ Դե իսկ հնդկաձավարի ու ոսպի՝  3 անգամ թանկացումները սույն պաշտոնյայի համար ամենևին էլ  խնդրահարույց չեն. չէ՞ որ վարչապետ Փաշինյանը ժողովրդին սովորեցրել է փիփերթ ուտել:

Չնայած ասում են՝ խիստ թանկացել է նաև փիփերթի գինը ճիշտ այն պահից, երբ վարչապետական ընտանիքը լայվով սկսեց ճմռել այն ձեռքերում և ախորժակով ուտել՝ ի տես բոլոր պողոսների։

Ի՞նչ արած, նախկին ընդդիմադիր Փաշինյանն արդեն գտել է բանաձևը՝ խոզի միսը թանկացե՞լ ա, սխտոր կերեք, այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ եք խառնվել իրար:

Վայլեք, սիրելի քաղաքացիներ, այս ելույթը ու համեմատեք պատգամավոր Փաշինյանի կերպարանափոխումը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ