29 02 2020

Նախարարը մանկատուն և գիշերօթիկ է փակում, իսկ ինքը պարգևատրվում. Գևորգ Պետրոսյան

Նախարարը մանկատուն և գիշերօթիկ է փակում, իսկ ինքը պարգևատրվում. Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․

«Երբեք... Բայց արդար է՞...Երբեք չեմ հաշվել ուրիշի հասույթը կամ եկամուտը: Զզվելի զբաղմունք է...Բայց և չեմ կարող չհարցնել, թե զբաղեցրած պաշտոնում արձանագրած ո՞ր նվաճման կամ արդյունքի համար է մի քանի ամսվա ընթացքում շուրջ 18.000 դոլարի պարգևատրում ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնին հայտնված տիկինը:

Գիշերօթիկ ու մանկատուն է փակում, հարյուրավոր մարդկանց դարձնում անգործ, կարիքավոր երեխսներին թողնում բախտի քմահաճույքին, իսկ ինքը պարգևատրվում: Ինչի՞ համար՝ ոչ ստանդարտ թեմաներով հարցազրույց տալու՞, թե՞ ենթակա հիմնարկները քանդելու և մարդկանց մի կտոր հացից զրկելու...Բա դա արդար է՞»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ