24 01 2020

Պոլիէթիլենային տոպրակի օգտագործումը կարգելվի 2022 թվականի հունվարի 1-ից. Իրինա Ղափլանյան



«Հայաստանում պոլիէթիլենային տոպրակի օգտագործումը կարգելվի 2022 թվականի հունվարի 1-ից՝ սակայն որոշ բացառություններով: Բացառության մեջ մտնելու են կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակները, որոնք չունեն բռնակներ, աղբի համար նախատեսված տոպրակները, որոնք արտադրվում են երկրորդային հումքից: Այլընտրանքը լինելու են թղթից, կտորից պատրաստված տոպրակները: Մենք այս ընթացքում ակտիվ աշխատում ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Քննարկումներ ենք ունեցել տոպրակ արտադրողների, ռեստորանների, խանութների ղեկավարների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ներկայացրել ենք ծրագրի մանրամասները: Արգելքի մեկնարկից երկու տարի առաջ ենք սկսել իրազեկումը, որպեսզի արտադրողները կարողանան իրենց աշխատանքները վերանայել, արտադրանքի ծավալները սպառել»,- հունվարի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ