05 01 2022

Պոլիէթիլենային բոլոր տեսակի տոպրակները պետք է դուրս մղվեն մեր կյանքից



Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել մեկանգամյա տոպրակների վաճառքի արգելքը։ Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Օրենքը ընդունվել է դեռևս 2020թ-ի գարնանը, սակայն այսքան ուշ է ուժի մեջ մտնում, որպեսզի արտադրողները հարմարվեն իրավիճակին։ Գիտենք, որ պլաստիկից պատրաստված իրերը մեծ վնաս են հասցնում շրջական միջավայրին և կարծում ենք, որ շատ կարևոր սահմանափակում է։ ՏԻՄ-երը ևս պետք է ակտիվ ներգրավվեն և ապահովեն օրենքի կիրառումը»,-ասաց նա:

Սիմիդյանը պարզաբանեց, որ խոսքը որոշակի տեսակների` մինչև 50 միկրոն աստիճանի տոպրակների մասին է, բացառություն են կազմում երկրորդային հումքից պատրաստված, փաթեթավորման համար նախատեսված տոպրակները։

Անդրադառնալով կարգավորմանը, Փաշինյանը նշեց, որ այդ տոպրակները պետք է դուրս շպրտել մեր կյանքից. «Դրանք մարդիկ օգտագործում են առավելագույնը մեկ օր, որից հետո այն հայտնվում է բնության մեջ և էական վնասներ է հասցնում»:

Փաշինյանը շեշտեց, որ այս օրենքի վերահսկողությունը դրված է Տեղական ինքնակառավարման մարմինների վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ