23 10 2019

Կանանց նկատմամբ բռնությունը սկիզբ է առնում այստեղից. Փաշինյան

Կանանց նկատմամբ բռնությունը սկիզբ է առնում այստեղից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների մասին պատմող սոցիալական հոլովակ և գրել․ «Կանանց նկատմամբ բռնությունը սկիզբ է առնում այստեղից. բավական է»։

Սոցիալական հոլովակում ներկայացվում է մեր փառահեղ անցյալը, ձեռքբերումները տարբեր ոլորտներում, ապա նշվում. «Մենք աշխարհում առաջատարներից ենք նաեւ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներով: Վերջին 25 տարում հայաստանում չի ծնվել ավելի քան 40 հազար աղջիկ: Այնքան ենք ձգտում տղա ունենալ, որ աղջկա անունը դնում ենք բավական, որ այլեւս աղջիկ չծնվի: Բավական է բարձրաձայնել միայն ձեռքբերումները»:

Հայաստանում ամեն տարի չի ծնվում 1300 աղջիկ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ