04 10 2019

Հացադուլ անող քաղաքացին սպառնում է ինքն իրեն վնասել, եթե իշխանությունն իրեն ուշադրություն չդարձնի



Երկու օր է քաղաքացի Հայկ Ավետիյանը Կառավարության շենքի դիմաց նստել է հացադուլի: Նա անհատ ձեռներեց է, վերջին մեկ տարում չի կարողացել վճարել հարկեը և հիմա հաշիվների վրա կալանք է դրված: Ավետիսյանի խոսքով ինքն ընտանիքի միակ աշխատողն է, իր խնամքի տակ են գտնվում հաշմանդամություն ունեցող քույրն ու եղբայրը, ինչպես նաև անչափահաս երեխան ու ծնողները: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ երկու օրերի ընթացքում կառավարությունից որևէ արձագանք չի եղել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ