ՀՀ կառավարության հունիսի 27-ի նիստում ընդունվեց նվազագույն աշխատավարձի շեմը 55,000 դրամից 68,000 դրամի բարձրացնելու մասին նախագիծը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն ասաց, որ «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը վերաբերվելու է մասնավոր ոլորտում աշխատող 45,000 մարդու, պետական ոլորտում՝ 35,000 մարդու:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ որոշումը չի վերաբերվում բազային աշխատավարձին, որով հաշվարկվում է պետական պաշտոնյաների աշխատավարձը: Իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը առաջարկեց հստակ ֆիքսել ժամային գրաֆիկը, որպեսզի հատկապես մասնավոր հատվածում մանյովրներ չլինեն:
Նախագիծը պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողովի կողմից:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանն առաջարկել են հասցնել նվազագույն աշխատավարձը 63,000 դրամի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը