11 06 2019

Վարկի առկայությունը նպաստից զրկելու հիմք չէ․ Սմբատ Սաիյան



«Վարկ ունենալ՝ չի նշանակում չլինել անապահով և չունենալ սոցիալլական կարիքներ, բայց վարկը հարցադրումներ է առաջացնում»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը։ Նրա խոսքով, եթե վարկ կա, չի նշանակում, թե պետք է նպաստ չլինի:

«Հնարավոր է դեպք, որ վարկի գումարը կարող է լինել 25 հազար դրամով հեռախոս կամ այլ վարկ: Պետք է հասկանալ, թե որքանով է վարկի ստացումը նպաստի իրավունքի վրա ազդում։ Վարկի առկայությունը հիմք չէ նպաստից զրկելու համար»,- ասաց փոխնախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ