22 04 2019

Երեխաների թրաֆիքինգի համար պետք է տույժերը հազարապատկել. Արման Աբովյան



ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հետաքրքրվեց Գեմաֆին Գասպարյանից, թե ինչ է փոփոխվում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով, ինչին ի պատասխան փոխնախարարը երկու օրինակ բերեց: 

«Առաջին օրինակն այն է, որ անցած տարվա վիճակագրությունից ելնելով ունեցել ենք 8 անձի դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ միջնորդություն, բայց կարողացել ենք 6 անձի դեպքում անել դա, որովհետև 2-ը եղել են անչափահաս: Այսինքն՝ եթե մինչև 2018-ը չլրանար, մենք չէինք կարող անել: Այս փոփոխությամբ մենք օրինական ներկայացուցչի միջոցով առաջնային կարիքները հոգալու համար տալիս ենք այդ հնարավորությունը օրենքով»,- ասաց Գեմաֆին Գասպարյանը:

Արման Աբովյանն էլ ասաց: «Երեխաների թրաֆիքինգի համար պետք է տույժերն ու տուգանքները հազարապատկել Ըստ իս՝ շատ մեղմ է ՀՀ քրեական և ադմինիստրատիվ օրենսդրությունը, թող ամպագոռգոռ չհնչի, բայց ինչքան հնարավոր է պետք է խստացվի, մենք մեր խմբակցությունով այս հարցի շուրջ, անպայման, շատ լրջորեն կաշխատենք»,- նշեց պատգամավորը:

Մանրամասն ՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ