01 04 2019

Փնտրվում է 10 ամսում կյանքը բարելաված 280 հազար քաղաքացին



Մարտի 19-ի մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով սոցիալական վիճակի փոփոխության վերաբերյալ Yerevan.Today-ի հարցին, ասաց, որ բարձրացվել է 85 հազար մարդու սոցիալական նպաստներն ու թոշակները, 200 հազար մարդու աշխատավարձերը։ «2019 թվականի հունվարին երկրում համախառն առևտուրը 19 տոկոսանոց աճ է արձանագրել։ Դա ցուցի՞չ է, թե ոչ։ Այո, Հայաստանում կան մարդիկ, որոնք ավելի լավ չեն ապրում, բայց հարց է՝ կա՞ն մարդիկ, որոնք ավելի վատ են ապրում։ Մենք մարդկանց համար պետք է հնարավորություններ ստեղծենք»,- ասաց նա:

Yerevan.Today-ի հարցումների շարքը շարունակվում է, և նպատակն է պարզել, թե ինչպե՞ս են իրենց վրա այդ փոփոխությունները զգացել մեր քաղաքացիները և ովքե՞ր են վերը նշված սոցիալական բարեկեցության հասած քաղաքացիները։

Նախորդ հարցումները՝ այստեղ և այստեղ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ