Հունվարի 17-ին Կառավարություն նիստում ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու որոշում ընդունվեց:
Դրա համաձայն` ընթացիկ տարվա հունվարից կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով մարդիկ չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը նշեց, որ հունվարի 1-ից բարձրացել է կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը` դարձել 25 500 դրամ: Սա, ըստ նրա, կարող է անդրադառնալ բազմաթիվ ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքի վրա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը