08 01 2019

Բացօթյա ապօրինի առևտուր Երևանում չպետք է լինի. Քաղաքապետարան

Բացօթյա ապօրինի առևտուր Երևանում չպետք է լինի. Քաղաքապետարան

Փողոցային առևտուր քաղաքում չպետք է լինի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

 Նա նշել է, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում մանրածախ առևտրի կետերը՝ շուկաները առանձնացված են, դրանցից շատերը որոշ ժամանակ կհատկացվեն անվճար: Անհրաժեշտության դեպքում, ըստ Հակոբ Կարապետյանի, քաղաքապետարանը պատրաստ է նոր վայրեր առանձնացնել:

«Առևտրով զբաղվող մեր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ բոլորի համար հավասար պայմաններ են լինելու, և իրենց բիզնեսը տեղափոխությունից չի տուժելու, փոխարենը շահելու է քաղաքը: Խնդրում ենք բոլոր-բոլորի՝ լրատվամիջոցնների, գերատեսչությունների, քաղաքացիների աջակցությունը փողոցային առևտրից ազատվելու հարցում», - գրել է Կարապետյանը:

Իսկ Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքի էջում տեղադրել է տեսանյութ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ