08 01 2019

Էլեկտրաէներգիան կէժանանա միայն անապահովների համար

Էլեկտրաէներգիան կէժանանա միայն անապահովների համար

Փաստացիորեն 2019թ. փետրվարի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքները Էլեկտրաէներգիայի համար ցերեկային ժամերին 40 դրամ կվտ/ժ-ի փոխարեն կվճարեն 30 դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

 «Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք, որի համատեքստում 2019թ փետրվարի 1-ից կամ պետք է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեր

ա) բոլոր սպառողների համար (0.37 դրամով) 

բ) կամ միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար (10 դրամով)։

Ընտրվել է երկրորդ տարբերակը, որը, իմ կարծիքով, կրկին հատվածական, այլ ոչ թե ռազմավարական մոտեցում է․․․

Հ․Գ․ Ամեն դեպքում փաստացիորեն 2019թ. փետրվարի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքները ցերեկային 40 դրամ կվտ/ժ-ի փոխարեն կվճարեն 30 դրամ/կվտժ, իսկ գիշերային 30 դրամ/կվտժ-ի փոխարեն 20 դրամ կվտ/ժ»,-գրել է տնտեսագետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ