Կառավարության դիմաց շարունակվում է աջ ղեկով մեքենաների սեփականատերերի բողոքի ցույցը։ Նրանք պահանջում են ոչ թե ավտոմեքենաները բերել և Հայաստանում ղեկը տեղափոխել, այլ՝ հանել աջ ղեկով մեքենաների վերաբերյալ արգելքները։ Նրանք պնդում են, որ ղեկի տեղափոխությունը վտանգավոր է։ Այնինչ, մինչ այս կառավարությանն իրենք էին առաջարկել հնարավորություն տալ մեքենաները ներկրել և Հայաստանում տեղափոխել ղեկը։
Ցույցը մեկնարկել է վաղ առավոտից։
Կառավարության շենքից աշխատանքային օրվա վերջում դուրս եկավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, սակայն չմոտեցավ ցուցարարներին՝ ասելով, որ շտապում է։ Գրասենյակի ղեկավարն ասաց, որ 5 հոգանոց խումբ կազմեն և հաջորդ օրը մտնեն կառավարություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը