01 11 2018

Փոփոխություն՝ ընտանեկան դրամագլուխը օգտագործելու ուղղություններում

Փոփոխություն՝ ընտանեկան դրամագլուխը օգտագործելու ուղղություններում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ` ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 1-ի հերթական նիստում ընդունվել է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով փոփոխություն է կատարվել ընտանեկան դրամագլուխն օգտագործելու ուղղություններում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հարկ է նշել, որ, գործող կարգի համաձայն, ընտանեկան դրամագլխի միջոցները հնարավոր է փոխանցել ցանկացած բանկային հաշվի  երեխայի 1 տարին լրանալուց հետո, սակայն ամսական առավելագույնը 25000 դրամի չափով:

Որոշումն ուժի մեջ մտնելու հաջորդող օրվանից, անկախ երեխայի 1 տարին լրացած լինելու հանգամանքից, հնարավոր է ընտանեկան դրամագլուխը տնօրինել ամսական առավելագույնը 50000 դրամի չափով` ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով:

Ընդ որում` ընտանեկան դրամագլխի միջոցները ցանկացած բանկային հաշվի փոխանցելու համար, ինչպես ներկայումս, ծնողը պետք է դիմի այն բանկ, որտեղ բացված է պետական աջակցության (ընտանեկան դրամագլխի) հաշիվը: Մեկ անգամ դիմելով բանկ` հնարավոր է բանկին տալ հանձնարարական՝ հետագա ամիսներին ևս վճարումներ կատարելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ