03 12 2020

Ին­չպե՞ս կա­րող է Մա­նե Թան­դի­լյանն օգ­տա­կար լի­նել Ար­ցա­խին. «Փաստ»

Ին­չպե՞ս կա­րող է Մա­նե Թան­դի­լյանն օգ­տա­կար լի­նել Ար­ցա­խին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար է նշանակվել Մանե Թանդիլ յանը։ Այս նշանակումը բուռն քննարկումների տեղիք տվեց՝ կապված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականի, առողջական վիճակի հետ կապված՝ պատգամավորական մանդատը վայր դնելու, քաղաքականությունից փաստացի դուրս գալու, իսկ պատերազմից հետո բուժումը կիսատ թողնելու և բնակվելու նպատակով Արցախ տեղափոխվելու «ընթացքի» հետ:

Մեր տեղեկություններով, Մանե Թանդիլ յանի նշանակումը հատկապես տարակուսանքով են ընդունել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Այստեղ նրան հիշում են որպես ամենաչհաջողված նախարարներից մեկը: Ավելին, կուլիսներում խոսում են, որ դժվար է նույնիսկ ասել՝ ով էր ավելի վատ նախարար՝ Մանե Թանդիլ յա՞նը, թե՞ օրերս աշխատանքից ազատված Զարուհի Բաթոյանը:

Նախարարության աշխատակիցները հիշում են, որ իր նախարար եղած ժամանակ Թանդիլ յանը բացարձակ չի տիրապետել իրավիճակին, կամայական ու հակասական որոշումներ է կայացրել, աչքի է ընկել պրոֆեսիոնալիզմի ու կառավարչական հմտությունների իսպառ բացակայությամբ: Նախարարությունում աշխատող մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ ԱՍՆ աշխատակազմում զարմացած են, թե Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակ ձախողված նախարարն ինչով կարող է օգտակար լինել ներկայումս սոցիալական ահռելի խնդիրներ ունեցող Արցախին:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ