09 11 2020

Մեր ծրագրերում նվազումներ և կասեցումներ չեն եղել. Զարուհի Բաթոյան



ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2021 թվականի բյուջեի նախագծով հատկացվել է 503,6 մլրդ դրամ՝ թվով 11 ծրագրերում ընդգրկված 99 միջոցառումների համար: Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Այս ցուցանիշը 10,7 մլրդ դրամով ավելին է  2020 թվականի պետական բյուջեով նախատեսաված ծրագրից, աճը կազմել է 2,2 տոկոս: Այս բյուջեի տրաֆերտները կազմում են  94,2 տոկոսը, այսինքն  հիմնականում խոսքը նպաստների, կենսաթոշակների մասին է: Կրկին նշեմ, որ առաջնահերությունները ծրագրերի մասով, բնականաբար, տրվել են օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների հիման վրա այս ծրագրերին, որոնք մենք պետք է իրականացնենք»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ