10 08 2018

Ինչո՞ւ է երիտասարդների գործազրկությունը բարձր մակարդակի, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում

Ինչո՞ւ է երիտասարդների գործազրկությունը բարձր մակարդակի, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում

Զբաղվածության պետական գործակալության վիճակագրական տվյալների համաձայն՝ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված երիտասարդների (մեր երկրի օրենսդրության համաձայն երիտասարդ համարվում են 16-29 տարեկանները) տեսակարար կշիռը աշխատանք փնտրողների թվաքանակում տարեկան միջինում կազմում է շուրջ 22-24% կամ 18000-20000 հազ մարդ:

Երիտասարդների շուրջ 93%-ը  աշխատաշուկայում անմրցունակ (սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ)  անձինք են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից: Աշխատաշուկայում երիտասարդների զբաղվածության դժվարությունները և գործազրկության բարձր մակարդակը հիմնականում պայմանավորված են մի շարք գործոններով.·   

  • աշխատանքային փորձի պակաս կամ բացակայություն, գործատուների կողմից երիտասարդ աշխատուժի նկատմամբ ներկայացվող պահանջներ (փորձառություն, բարձր մասնագիտական որակներ, մասնագիտությունից զատ այլ հմտություններ),·   
  • մասնագիտություն ընտրելիս աշխատաշուկայի պահանջներին անտեղյակություն: Դեռևս շարունակվում է երիտասարդների մասնագիտության ընտրությունը այսպես կոչված «ավանդական» մեթոդներով՝ ծանոթների, բարեկամների, ծնողների խորհրդով կամ էլ աշխատաշուկայում մոդայիկ դարձած մասնագիտության ընտրությունով, որի հետևանքով ուսումն ավարտելուց հետո կամ համալրում են գործազուրկների բանակը կամ ստիպված ձեռք են բերում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտություն,·   
  • կրթական ծրագրերի անհամապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին: Արագ փոփոխվող աշխատաշուկայի պահանջներին զուգընթաց դեռևս շարունակվում է կրթական ծրագրերի համարժեք վերանայումը և համապատասխան փոփոխությունների իրականացումը, որն էականորեն դժվարացնում է երիտասարդների մուտքը աշխատաշուկա,
  • աշխատանքի նկատմամբ մոտիվացիայի պակաս` պայմանավորված ցածր աշխատավարձով, աշխատանքային պայմաններով, որի պատճառով շատ հաճախ երիտասարդները խուսափում են իրենց իսկ մասնագիտությամբ աշխատել՝ նախընտրելով ցանկացած այլ բարձր վարձատրվող աշխատանք,
  • Գյուղական երիտասարդության թերզբաղվածություն: Գյուղական շրջաններում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի բացակայությունը կամ սահմանափակությունը նպաստում է երիտասարդների գործազրկությանը, ինչն իր հերթին առաջ է բերում միգրացիոն երևույթներ,
  • գյուղական երիտասարդության կրթության մատչելիության ցածր մակարդակ
  • պետական համակարգում ինքնահաստատման և ինքնադրսևորման սահմանափակ հնարավորություններ:

Հաշվի առնելով երիտասարդների զբաղվածության խնդիրները՝ գործակալությունն իր ծրագրերում ակտիվորեն ներգրավվում է նաև երիտասարդներին՝ խթանելով մրցունակության բարձրացմանը, զբաղվածության ապահովմանն ու աշխատաշուկա մուտք գործելուն:2018 թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ զբաղվածության կարգավորման պետական ծրագրով երիտասարդների համար իրականացվել են հետևյալ ծրագրերը.

  • «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագիրն, որտեղ ընդգրկվել է 512 շահառու: Նրանցից շուրջ 33%-ը՝ երիտասարդ է:·    
  • «Ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագիրն, որը նպատակ ունի առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող մասնագիտություն ունեցող երիտասարդներին ապահովել աշխատանքային փորձով: 2018թ. այս ծրագրում ընդգրկվել է 196 շահառու, որի շուրջ 96%-ը երիտասարդ է:·   
  • «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում ծրագիրն», որտեղ ընդգրկվել է 12 հաշմանդամություն ունեցող անձ: Նրանից 16.7%-ը երիտասարդ է
  • «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագիրն, որտեղ ընդգրկվել է 56  շահառու: Նրանցից շուրջ 24.7%-ը երիտասարդ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործազրկության մակարդակը բարձր է հատկապես երիտասարդ կանանց շրջանում, 2018թ. Զբաղվածության պետական գործակալությունը  ներդրել է ևս 2 ծրագիր՝ նպատակ ունենալով մի դեպքում աջակցել մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերին ձեռք բերելու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտություն, մյուս դեպքում՝ աշխատող մայրերին իրենց աշխատանքին զուգահեռ կազմակերպել մինչև 3 տարեկան երեխաների խնամքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ