28 07 2018

Հանրահավաքներ Ռուսաստանում՝ ընդդեմ թոշակային տարիքի բարձրացման



Մոսկվայում և Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում հանրահավաքներ են տեղի ունեցել ընդդեմ թոշակային տարիքի բարձրացման: Բողոքի ակցիաները կազմակերպել է ՌԴ Կոմունիստական կուսակցությունը: Այս մասին հայտնում է DW-ն: 

Ամենազանգվածային ցույցը Մոսկվայում է եղել՝ ակադեմիկոս Սախարովի անվան պողոտայում: ՌԴ ՆԳՆ-ի տվյալներով՝ մասնակցել է 6 500 հազար մարդ: Մինչդեռ «Բելիյ սչյոտչիկ» նախագծում հայտարարել են, որ ցուցարարների թիվը հասել է 12 հազարի: «Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովը հանրահավաքի իր ելույթի ընթացքում հայտնել է, որ պողոտա է դուրս եկել 50 հազար մարդ:

Թոշակային բարեփոխման դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Սանկտ Պետերբուրգում, Վլադիվոստոկում, Կրասնոյարսկում, Բառնաուլում, Խաբարովսկում, Նովոսիբիրսկում և Վլադիմիրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ