Հայաստանի ուղևորափոխադրողները նամակ են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրավիրելով իրենց խնդիրների վրա ուշադրություն:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն ասաց, որ Երևանը սպասարկող տրանսպորտային ցանցն անմխիթար վիճակում է, վերջին 3 տարվա ընթացքում 6 երթուղային գիծ է փակվել, եվս երկուսը՝ վերջերս, բայց նորերը չեն բացվել:
Իրավիճակի լուծում նրանք պատկերացնում են սակագնի բարձրացումը, բայց որ ավելացված մասը դոտացիայի ձևով հատկացնի կառավարությունը:
Հրանտ Եղիազարյանը պնդում է, որ 100 դրամ ուղեվարձը չի բավարարում առկա կարիքները: Համաձայն դրսի մասնագետների հաշվարկների՝ միկրոավտոբուսներով ուղևորության նորմալ գինը 152 դրամն է, գազով աշխատող ավտոբուսներինը՝ 202 դրամ:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ից չի գործում թիվ 11 միկրոավտոբուսային երթուղին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը