08 06 2018

Անապահովների համար հոսանքը 10 դրամով կարող է էժանանալ



Կառավարության՝ հունիսի 8-ի նիստին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ շահագրգիռ կողմերի հետ արվել են քննարկումներ ու ուսումնասիրություններ` էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման ուղղությամբ:

Այս պահին, ըստ նախարարի, էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է վերանայել անապահով ընտանիքների մասով: 110-120 հազար ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կարող է նվազել 10 դրամով:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարար Գրիգորյանը ներկայացրեց որոշ մանրամասներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ