Ջրի սակագնի իջեցում այս պահի դրությամբ հնարավոր չէ: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը։
Նրա խոսքով, 2016 թվականին կառավարության կողմից միջազգային մրցույթ էր հայտարարվել, որին հաղթող էր ճանաչվել «Վեոլա ջուր» ՓԲԸ-ն:
Որպես մրցույթային պայման եղել է նաև սակագնային համաձայնագիրը և սակագնային սցենարը ապագա 15 տարվա վարձակալության համար։ Ըստ այդ սցենարի՝ մինչև 2023 թվականը յուրաքանչյուր տարի սակագնի աճ է նախատեսվում, իսկ 2023 թվականից հետո դեպի նվազում մինչև վարձակալության 15 տարվա ավարտը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը