15 03 2018

Արտգործնախարարության աշխատողների թիվը կավելանա

Արտգործնախարարության աշխատողների թիվը կավելանա

Արտաքին գործերի նախարարության աշխատակազմը կընդլայնվի: Նման որոշում կառավարությունը կայացրեց մարտի 15-ի նիստին:

Կառավարության որոշումը բխում է 2018 թվականի ՀՀ ԱԳՆ բյուջետային հայտից, որի համաձայն, արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է լրացուցիչ 10 կցորդի հաստիքի համար գումար։

Նախագծի ընդունմամբ, ԱԳՆ հաստիքային աշխատողների թվաքանակը 309-ից կդառնա 319։

ՀՀ արտաքին գործերի  նախարարություն Աշխատողների  առավելագույն թվաքանակը որից` ղեկավարի տեղակալներ
Նախարարության աշխատակազմ 319 5
այդ թվում`    
կառուցվածքային  ստորաբաժանումներ 291 5
«Պետական արարողակարգի  ծառայություն» գործակալություն 28 2

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ