30 03 2024

Ես ասացի, պարոն Ավինյան, մեր հույսը դուք եք. Խաբեց․ Երևանի բնակիչ



Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացու բնակարան, որտեղ ընտանիքը վարձով է ապրում։ Քաղաքացին հերթագրված է՝ բնակարան ստանալու համար, ավելին, քարոզարշավի ժամանակ խոստացել են, որ հարցով կզբաղվեն, առ այսօր արդյունք չկա։

«Ես ասացի, պարոն Ավինյան, մեր հույսը դուք եք, մեզ փրկեք այս վիճակից։ Ասեց՝ լավ։ Թաղապետ Հովակիմյանը ասեց 2 օրից արի մեզ մոտ շտաբ։ Գնացի շտաբ, ասաց պիտի Ավինյանի անունով դիմում գրես։ Դիմումը գրեցի մինչև այսօր մենք զանգոմ ենք ասում ենք բա մեր դիմումը ի՞նչ եղավ, Հովակիմյանից պատասխան չկա։ Չկա դիմում, ուր են շպրտել չգիտեմ»,- նշեց քաղաքացին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ