27 02 2024

ՊԵԿ-ը «խոպանչիներին» ծանուցագրեր է ուղարկել կարծիքը իմանալու համար



Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ արտագնա աշխատանքի մեկնողների վերաբերյալ e-draft.am կայքում տեղադրվել է օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը։ Նախագծով նախատեսվում է, որ եթե օտարերկրյա պետությունում հարկի գումարը պահվել է, ապա Հայաստանում հարկային պարտավորության մասով հարց չի առաջանալու։

Լրագրողի հարցին՝ հետքա՞յլ եք արել, ՊԵԿ նախագահը պատասխանեց.

«Օբյեկտիվ բոլոր դժգոհությունների այն կտորները, որոնք, իրոք, օբյեկտիվ են եղել, հաշվի ենք առել մեր քաղաքացիների դիտարկումները։ Բայց առհասարակ առիթն օգտագործելով՝ կրկին նշեմ, որ ռեզիդենտության կանոնը և ռեզիդենտության երկրում, թե՛ Հայաստանում ստացած եկամուտները, թե՛ արտասահմանում ենթակա են հարկման ՀՀ-ում։ Արտասահմանում կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ուժով կարող են հաշվի առնել այստեղի հարկի գումարը հաշվի առնելուց, դա էլ հենց տեղի է ունեցել։ Բայց ամենևին ընդունելի չեն բոլոր այն դիտարկումները, որ ցանկացած ոլորտի աշխատող ասում է՝ ինչո՞ւ ես պիտի հարկ վճարեմ։ Վերաբերմունքը մեր հարկային քաղաքականության և հարկ վճարելու մշակույթի նկատմամբ պետք է փոխենք։ Մենք հարկն ուղղակի անվերադարձ չենք տալիս, հարկի դիմաց ստանում ենք անվտանգություն, սոցիալական ապահովվածություն»։

Մանրամասն տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ