28 11 2023

Արցախից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի աջակցության ծրագրերից. փոխնախարար

Արցախից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի աջակցության ծրագրերից. փոխնախարար

Արցախից բռնի տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի սոցիալական աջակցության ծրագրերից։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

Նշենք, որ այս հարցը շատ արցախցիների համար մտահոգության առիթ է դարձել։

«Մարդկանց սոցիալական կարգավիճակը մենք, միանշանակ, չենք կապելու իրենց իրավական կարգավիճակի հետ։ ՀՀ քաղաքացի դառնալուց հետո նրանց բռնի տեղահանված լինելու փաստը չի պակասելու»,– ասաց Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ քաղաքացիության ձեռքբերումը չի կարող անդրադառնալ սոցիալական աջակցության տրամադրման վրա։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ