Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ի հետ ճեպազրույցից հետո, հայտարարել է, որ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում արցախահայությանը մարդասիրական օգնություն կցուցաբերվի։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։
Նշվում է՝ «Ռոսռեզերվի» հետ համատեղ արդեն ձեւավորվել է առաջնային ապրանքների ցանկ, որը հնարավոր կլինի առաջիկա օրերին ուղարկել Հայաստանի Հանրապետություն` հոգալու Արցախի հայության կարիքները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը