18 03 2022

Տպավորություն է,որ իշխանությունը մարդկանց լրիվ ապուշի տեղ է դրել. Արման Աբովյան

Տպավորություն է,որ իշխանությունը մարդկանց լրիվ ապուշի տեղ է դրել. Արման Աբովյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի հանրային տիրույթում մենք կրկին  ականատես ենք լինում իշխանական «թեւի» մանիպուլյացիոն աճպարարություն փառատոնի,որը ես կանվանեի <<մարդկանց գժի տեղ դնելու նուրբ արվեստի 50 երանգները>>։

Իշխանությունը փորձելով արդարացնել իր թրքահաճո և ադրբեջանամետ քաղականությունը կրկին մանիպուլյացնում է անցյալում տեղի ունեցաց տարատեսակ քաղաքական գործընթացները ,օրինակ պնդելով ,թե իբր Հայաստանը ԱՊՀ երկրների կազմ ադմակցելու ժամանակ ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Լուրջ°

Տպավորություն է,որ իրենք մարդկանց լրիվ ապուշի տեղ են դրել։

Իսկ հիմա ուշադրություն,բա որ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,բա ինչու°է Ադրբեջանը իրեն մեջտեղից <<ճղում>> ,որ որքան հնարավոր է շուտ իրավաբանորեն  ամրագրվի ,որ Հայաստանը ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...կամ ներողություն ,բա որ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,բա ինչ°ի մասին է բանակցել Հայաստանը ադրբեջանցիների հետ Մինսկի խմբի ֆորմատի ներքո շուրջ 30 տարի։

Հասկանալի է ,որ այս կարգի գերպրիմիտիվ մանիպուլյացիներին կարող են հավատալ միայն տարրական տրամաբանության հետ լուրջ  խնդիրներ ունեցող մարդիկ։

Կամ ...նկատել եք թե ինչպես են իշխանությունները կամաց-կամաց նախապատրաստում հանրությանը այն մտքին,որ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ադրբեջանցի ոսոխի հետ քննարկել Արցախի կարգավիճակի հարցը նաեւ ենթադրաբար Ադրբեջանի կազմում։

Եթե կասկածում եք իրենց իրական ադրբեջանամետ նպատակների տրամաբանությանը,ապա պարզապես հարցրեք-Դիտարկում են իրենք արդյոք° տարբերակներ,երբ Արցախը կլինի իրավական և քաղաքական առումով ինչ որ մի ձեւաչափով Ադրբեջանի մաս։

Ուղակի հարցրեք և ձեզ ամեն ինչ պարզ կդառնա։

Իսկ եթե ավելի լուրջ,ապա երբեք, երբեք, երբեք թույլ չտաք որ ձեզ դնեն անգրագետ և պրիմիտիվ բիոզանգվածի տեղ,սա ի վերջո ինքնահարգանքի խնդիր է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ