18 03 2022

Տուպո՞յ ես, որ չես հասկանում․ Արամ Սարգսյանը՝ Հովիկ Աղազարյանին



Ավելորդ է այս իշխանություններին բան ասելը։ Սուտ խոսելով փորձում են իշխանությունն ամրապնդել։ «Հայելի» մամուլի ակումբում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Ինչ-որ մի հատ Հովիկ Աղազարյան հայտարարություններ է անում․․․ Տգետ ասեմ, անգրագետ ասեմ, չգիտեմ․․․ ասում է՝ շատ դժվար է ասել, որ Արցախը Ադրբեջանի կազմում չէ, նա հանցանք է կատարում, որովհետև կա օրենք, որ որևէ փաստաթղթի տակ, եթե լինի ստորագրություն, որտեղ նշվում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, նա ուղղակի պատասխանատվություն է կրելու քրօրենսգրքով։ Արցախը անկախացել է Ադրբեջանից 1991 թվականի սեպտեմբերի 2-ին։ Սրանք ավելի լավ են սպասարկում Ադրբեջանի շահերը, քան հենց ադրբեջանցիները։ Ուզեք, թե՝ ոչ Արցախը անկախ է և մնալու է անկախ Ադրբեջանից, որից հետո իրավունք է ստանում իր հանրաքվեով վերամիավորվել իր հայրենիքի հետ։ Դե յուրե Արցախը անկախ է Արդբեջանից, տուպո՞յ ես, որ չես հասկանում։ Եթե չեք հասկանում գնացեք ևս մեկ անգամ կարդացեք այդ բոլորը»,- նշեց Սարգսյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ