17 03 2022

Երեկոյան անցա, տեսա էդ արձանը չկա, բա ինչի՞ համար ենք փող ծախսում․ Փաշինյան



Կառավարությունը 175 մլն դրամ է տրամադրել «Հավերժության արձանի» վերականգնման համար։ Արձանը երեք անգամ թալանվել է որպես պղնձի ջարդոն: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 «Մենք տեսնում ենք, որ, այո՛, արձանը վերկանգնված է, բայց արձանն առանձին վերցված ինչ–որ կոմպոզիցիա չէ, այլ միջավայր է։ Մենք պայմանավորվում ենք, որ այդպիսի վիճակ այլևս պետք է չունենանք: Ոստիկանությունը դրա համար կրում է առաջնային պատասխանատվություն: Այդ արձանը այդտեղ է և գիշերը, և ցերեկը, հետևաբար դրա միջավայրը պետք է ապահովվի: Մեր մեծագույն խնդիրը, որ մեզ ամեն քայլափոխի խոչընդոտում է, կիսակատարության կուլտուրան է, երբ մենք կառուցում ենք, հետո ևս 20 տարի շուշաբանդը, բալկոնը, էս առաջ տանենք, էն առաջ տանենք, վերջում ստանում ենք տձև մի բան: Ցավոք, «7 չափիր, մեկ կտրիր» ասացվածքը միշտ չէ, որ կիրառում ենք: Եկեք պայմանավորվենք, էդ կիսակատարության բանից դուրս գանք, երբ ֆասադը կա, դուռը բացում, ներս ենք մտնում, տեսնում ենք, ներսում ոչ մի բան չկա: Եկեք հաղթահարենք կիսակատարությունը»,-ընդգծեց վարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ