Եղանակային պայմանների պատճառով կարող է մեկ կամ երկու օր որոշակի խնդիրներ առաջանան, որոնք կարող են առաջանալ տարբեր ճանապարհների վրա: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Սյունիքում Տաթև-Կապան ավտոճանապարհին, որտեղ արգելափակված բեռնատարներ կան:
«Ես նշել եմ, որ մեր հարաբերությունների վրա Իրանի հետ դա չի ազդում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն ծավալը, որը մտնում է Հայաստան, այսպես թե այնպես նույն ծավալով մտնում է ՀՀ: Կարծում եմ, որ նոր ճանապարհների կառուցման դեպքում որևէ հավելյան խնդիր էլ չի առաջանա»:
Ինչ վերաբերում է լարսում կուտակումների հետ պայմանավորված որոշ ապրանքների ներկրման անհնարինությանը՝ նա ասաց. «Այն ապրանքներն են, որոնք սովորաբար ներկրվում են ՌԴ-ից, մեծ խմբաքանակի ապրանքներ են, ձյան պատճառով ճանապարհն անանցանելի է, նաև կանխատեսում կա, որ խնդիրները դեռ մի քանի օր կշարունակվեն, բայց բնականաբար եղանակային պայմանների փոփոխությամբ արդեն անցանելի կդառանան ու այդ ապրանքատեսակները կգան Հայաստան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը