16 03 2022

Նախագիծը, այո՛, կունենա բացասական ազդեցություն, բայց ենթադրում ենք, որ դրական էլ կունենա․ Քերոբյան



«Մենք առաջարկեցինք և կառավարությունը պաշտպանեց, որ մինչև 1 մլն դրամ արժեքով ապրանքների արտահանման ժամանակ մաքսավճար չվճարվի, ասեմ, որ այստեղ խոսքը գնում է մոտ 100 մլն դրամի բյուջեից վնասի մասին»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց էկոնոմիկայի նախարար 

Վահան Քերոբյանը ԱԺ տնտեղական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության հեղինակած օրինագիծը։

«Նախագիծը գործադիրում անվանում են «Վոլտերմենի» նախագիծ, որը կապված է նույնանուն դրամապանակի հետ, քանի որ այս փոփոխությունն առաջարկվել է հենց դրանք արտադրող ընկերության կողմից: Խնդիրը կայանում է նրանում, որ «Վոլտերմենը» և այլ ընկերություններ ինտերնետով ապրանք վաճառելուց Հայաստանից արտահանելիս բախվում են այն խնդրին, որ նույնիսկ շատ փոքր գումարի ապրանք արտահանելու համար ստիպված մաքսավճար էին վճարում, որը որոշ դեպքերում կարող է նույնիսկ գերազանցել ապրանքի արժեքը և այդ գործարքն էլ ժամանակատար է։ Օրինակ Վոլտերմեն դրամապանակի միջին արժեքը 250 դոլարին համարժեք դրամ է, նրա մաքսային ձևակերպումը մի քանի օր է տևում և Հայաստանից աշխարհի վրա բիզնես անելը դարձնում է շատ մեծ գլխացավ և պրոբլեմատիկ, այդ պատճառով էլ մենք հանդես եկանք նման առաջարկով»,-ասաց նախարարը։

Քերոբյանի խոսքով՝ այս արգելքը վերացնելով էապես կբարելավվի Հայաստանից փոքր ապրանքների արտահանման ծավալները:

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հետաքրքրվեց, թե 1 մլն շեմը ինչի հիման վրա է սահմանվել:

Էկոնոմիկայի նախարարը պարզաբանեց, որ ուսումնասիրել են արտահանումների ծավալները և բաշխվածությունը և պարզել, որ արտահանվող մանրածախ ապրանքների գոմարը 1 մլն դրամը հազիվ թե գերազանցեն:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ