Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այդ երկրի պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։
Խոսել են դեսից, դենից, «ժողովրդավարության բաստիոնից», բանից։ Վերջում անդրօվկյանոսյան պաշտոնյան անցել է բուն թեմային:
Պետքարտուղարն ընդգծել է Միացյալ Նահանգների և այլ գործընկերների հանձնառությունը՝ միջոցներ կիրառելու Մոսկվայի ու նրա աջակիցների, այդ թվում՝ Լուկաշենկոյի ռեժիմի հանդեպ, Ուկրաինայի դեմ Կրեմլի կողմից սանձազերծած անխոհեմ ու ոչնչով չհրահրված պատերազմի համար։
Ավելի պարզ լեզվով ասած՝ ԱՄՆ պետքարտուղարը հաթաթա է տվել մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հասցեին։
ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունից պարզ չի դառնում, թե ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը Բլինքենի ասածներին։ Կառավարության տարածած հաղորդագրությունից էլ պարզ չի դառնում, թե ինչպես է արձագանքել «ժողվարչապետը» պետքարտուղարի ասածներին։ Ի դեպ, կառավարության ու ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունները նույն հեռախոսազրույցի մասով էականորեն տարբերվում են միմյանցից՝ շեշտադրումների ու քննարկված թեմաների վերաբերյալ։
Հիմա հարց է առաջանում՝ երբ ԱՄՆ պետքարտուղարը բամբասել է Վլադիմիր Պուտինից ու Կրեմլին մեղադրանքներ ներկայացրել, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է պատասխանել։ Լռել ու համաձայնե՞լ է, խոսել ու համաձայնե՞լ է, հակաճառե՞լ է, ինքն էլ է միացե՞լ ՌԴ-ի մասով Բլինքենի գնահատականներին, թե՞ խոսել է բացառապես իր սիրելի՝ Թուրքիայի թեմայով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը