15 03 2022

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել

ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է մամլո հաղորդագրություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ունեցած հեռախոզազրույցի մասին, ուր մասնավորապես ասված է.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-Հայաստան երկկողմ գործընկերության շարունակական կարևորությունը և ԱՄՆ հանձնառությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային: Նշելով հայկական և ադրբեջանական ուժերի միջև լարվածության աճի մասին վերջին հաղորդագրությունները՝ պետքարտուղարը կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և ակտիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ բոլոր առկա խնդիրների շուրջ համապարփակ լուծումներ գտնելու համար: Պետքարտուղարը հորդորել է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի և այլ գործընկերների՝ Մոսկվային և նրա կողմնակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին, շարունակաբար պատասխանատվության ենթարկելու հանձնառությունը՝ Ուկրաինայի դեմ Կրեմլի չհրահրված և չարդարացված պատերազմի համար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ