15 03 2022

Ունենք գերդոմինանտ գործադիր իշխանություն և ԱԺ, որի կարգավիճակը չի էլ ընկալվում. Արամ Վարդևանյան



Դուք նշեցիք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ որոշակի աշխատանքներ են կատարվել 2021 թվականին, ես կցանկանայի բարձրաձայնել այն, որ առնվազն տպավորությունը, որ ստանում եմ՝ այնտեղ անելիք դեռ շատ կա: Ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ դիմելով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին:

«Անելիքներ կան, կարծես աշխատակազմի հաստիքացուցակի համալրման խնդիրներից մինչև ամենատարրականը՝ էթիկայի նորմերի սահմանում: Հիմա, եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունենար էթիակյի նորմերը հանրային ծառայողների, բարձրաստիճան ծառայողների վերաբերյալ հաստատված, վստահ եմ, որ վերջին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում կոնկրետ կառավարության անդամի նկատմամաբ էթիկայի նորմերի խախտման հստակ հիմքերն առկա էին, բայց ստացվում է, որ հիմա դա հնարավոր չէ անել, որովհետև մինչ օրս այդ նորմերը հասատտված չեն»:

Ամբողջականը՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ