Մինչ մենք այստեղ նիստ ենք անում, մենք գիտենք, որ Արցախում շատ ծանր հումանիտար վիճակ է ստեղծվել։ Որպես Երևան քաղաքաի կառավարման գործում ներգրավված մարդիկ, մենք շատ լավ պատկերացնում ենք կարևոր կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի բացակայությունը տվյալ պահին։ Ես ուզում էի հարցնել արդյո՞ք կապի մեջ եք Արցախի մեր գործընկերների հետ և արդյո՞ք Երևանը պատրաստվում է ինչ-որ կերպ օգնել Արցախի ժողվորդին դիմակայելու Ադրբեջանի հերթական հակահումանիստական այս քայլին, որն անշուշտ ուղղված է Արցախի հայաթափմանը։ Այս մասին ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հարց ուղղեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
Ի պատասխան քաղաքապետը նշեց, որ կապի մեջ է Արցախի գործընկերների հետ։
«Այս պահի դրությամբ աջակցության կարիք չկա, եթե անհրաժշտություն լինի մենք բոլորս պատրաստակամ ենք մեր հայրենակիցներին օգնելու, աջակցելու, այդ հարցը գտնվում է նաև Կառավարության ուշադրության ներքո»,-ասաց քաղաքապետը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը