Մելիտոպոլն ու Խերսոնը գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցեւը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա հավելել է, որ ՌԴ Զինված ուժերը արձանագրում են հումանիտար երթուղիներում իրավիճակի բոլոր փոփոխությունները։
«Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ այս քաղաքները գտնվում են մեր լիակատար վերահսկողության տակ, նրանց բնակչությունը շարունակում է ապրել խաղաղ կյանքով։ Ռուսաստանի Դաշնության կողմից նրանք ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով։ Այս բնակավայրերի բնակիչներին օգնություն ցուցաբերելու հետ կապված խնդիրներ չկան»,- ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը