14 03 2022

Արցախում կրակելով Ադրբեջանը ստուգում է ռուսի կայունությունը․ Ալեքսանդր Մանասյան



Այն, ինչ անում է Ադրբեջանը Արցախում՝ կրակում է Խրամորթ գյուղի վրա, Նախիջևանիկ գյուղի ուղղությամբ, գազատարի հետ կապված դեպքերը, սրանք բոլորը ստուգողական փորձեր են՝ ստուգելու ռուսի կայունությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

«Արևմուտքը ռեալ որևէ քայլ չարեց Ղարաբաղին պաշտպանելու համար, կարող ենք ասել՝ ռուսը եկավ և պաշտպանեց ղարաբաղցուն, բայց նա պաշտպանեց այնքանով, որքանով պետք էր իրեն։ ՌԴ-ին պետք էր, որ ամբողջ Հարավային Կովկասը չանցնի թուրքական ազդեցության տակ, դրա համար էլ այդ վճռական քայլն արեց»,-ասաց քաղաքագետը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ