01 10 2020

Ցեղասպան մի պետությունը ցեղասպան մյուս պետության հետ կռվում են Արցախի դեմ․ Ալեքսանդր Մանասյան

Ցեղասպան մի պետությունը ցեղասպան մյուս պետության հետ կռվում են Արցախի դեմ․  Ալեքսանդր Մանասյան

Yerevan.Today-ի զրուցակիցը քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն է

Պարոն Մանասյան, Արդեն հինգ օր է՝ Արցախում պատերազմ է։ Հակառակորդը սահմանի ողջ երկայանքով ռազմական գործողություններ է սկսկել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Այս պատերազում իր ակտիվ դերակատարությունը ունի նաև Թուրքիան։ Ձեր կարծիքով ինչո՞ւ վերսկվեց պատերազմը և ի՞նչ դիտարկումներ ունեք ռազմական գործողությունների վերաբերյալ

Պատերազմը վաղ թե ուշ պետք է վերսկսվեր, որովհետև թուրքական նախագիծը՝ և՛ նախկին պանիսլամականը, և՛ պանթուրքականը, և՛ օսմանիզմը, բոլորը ենթադրում են աշխարհագրական տարածքների ծավալում, բոլորը ենթադրում են տարածքների գրավում։ Սակայն Արցախը հատուկ տողով է գրանցված այս նախագծերում, որովհետև գլխավոր արգելքը իրենց ծավալական մղումների՝ Արցախն է։ Նրաք հույս ունեն, որ այդ տարածքում իրենք կմիանան Արդբեջանի հետ, կդառնանա մեկ պետություն։ Եթե Ալիևը հնչեցրել էր մեկ ազգ, երկու պետություն, հիմա նրանք չեն թաքցնում, որ իրենց նպատակը մեկ ազգ, մեկ պետություն տեսլականն է։ Չնայած թուրքական տարրը թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում մեծամասնություն չէ, բնավ, որովհետև նրանց ճնշող մեծամասնությունը կամ լեզգի է կամ թալիշ, կամ ավար, ուդին։ Այսինքն, երբ մենք ասում ենք ադրբեջանցի ազգ, այդպիսի ազգ գոյութուն չունի։ Ադրբեջանցին ավելի շուտ վիճակագրական հանրություն է, բայց ոչ էթնիկական, այնուամենայնիվ և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում թուրքական նախագծերը որդեգրած իշխանություններին հաջողվում է այդ երկրները տանել զավթումների փուլով։ Այնպես որ, այս պատերազմն ինչ-որ տեղ անխուսափելի էր, մանավանդ Ադրբեջանը դա չէր թաքցնում և կարելի է ասել , որ վերջին շրջանում ավելի ակտիվացավ հռետորաբանությունը, ավելի կատաղի դարձավ այդ հռետորաբանությունը, ինչը խոսում էր այն մասին, որ պատերազմի օրը հեռու չէր, և դա գիտեին թե՛ ՀՀ, թե՛ Արցախի իշխանությունները։ Այդ պատերազմը պետք էր լիներ և եղավ։

Ի՞նչ ունի անելու ՀՀ դիվանագիտությունը

Դիվանագիտությունը ինչ ուներ անելու մինչ հիմա՝ մի հարց  է, և ինչ ունի հիմա անելու, մեկ այլ հարց է։ Այն, ինչ պետք է հիմա անի, էլի մասնակիրորեն արվում է․ հաղորվեց նաև, որ դիվանագիտական հաղթանակ են համարում միջազգային արձանագրումը, որ վարձկաններն են ռազմական գործողություններին մասնակցում։ Իհարկե, դա աշխատանք է ենթադրել։ ԱԳՆ պետք է օր ու գիշեր, առանց ընդմիջման, առանց հանգստի աշխատեր և աշխատի։ Հատկապպես հիմա, երբ արդեն  ակնհայտ է բոլորի համար, որ ահաբեկչության միջազային փորձ ունեցող զինվորներին բերել-լցրել են Ադրբեջան, որոնք հիմա կռվում են Արցախի դեմ։ Թեպետ մենք օրինակ ունենք, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ նրանցից ասել են, որ սա  մեր կռիվը չէ, թողել-գնացել են։ Հիմա էլ այս սիրիայից բերվածները, որոնք թուրքմեններ են, կհասկանան, որ սա իրենց պատերազմը չէ և ինչ-որ ձևով կճողոպրեն Արդբեջանից, չնայած նրանք արդեն գերի են։ Նրանց գումար են խոստանում, սակայն եթե մեռնի, էլ ի՞նչ գումարի մասին է խոսքը, խաբելով բերում են կամ պատերազմում են սպանվում, կամ էլ ժամը գալիս է, նրանց էլ են սպանում, որ կոպեկ չտան։ Այս վարք ու բարքի տեր են Ադրբեջանը և Թուրքիան։

Այս պատերազմը բացահայտել է կարևոր մի բան, որ սա երկու քաղաքակրթությունների բախում է և աշխարհը եթե դա գիտակցի, և մեր դիվանագիտությունն էլ պետք է այդ ուղղությոամբ աշխատի, որ մեկը ագրեսիայի ուժի, ցեղասպանածին քաղաքակրթության կրողն է, մյուսը արդարության լույսի կրողն է և այսօր արդարությունը կռվում է կեղծիքի ցեղասանության դեմ։

Արդյո՞ք միջազգային արձագանքները Արցախում ծավալվող ռազմական գործողություններին համահունչ են։

Ոչ։ Արցախի սահմանով անցնում է քաղաքակրթությունների խզվածքը։ Շատերը չեն պատկերացնում, չգիտեն, որովհետև Եվրոպական պետությունների մայրաքաղաքներում քաղաքական էլիտան համակված է ժողովրդավարության, մարդու իրավունքների ազատությունների․․․ երբեմն կեղծ, երբեմն Թուրքիայի հետ ոչ մի կապ չունեցող կարգախոսներով շլացած․․․ նրանք չգիտեն, որ հենց այդպիսի պատերազմ  է, մենք պետք է օգնենք, որ դա հասկանան, և պետք է  դրա համար աշխատեն մեր տեղեկատվական ծառայութունները, մեր վելուծաբանները՝ անելու այն, ինչ մեզնից պահանջվում է՝ ներկայացնել  խնդիրը այդ կարևոր ասպեկտներով։ Ցեղասպան մի պետությունը եկել է ցեղասպան մյուս պետությանը հրահրել պատերազմի և կռվում է փոքրիկ Արցախի դեմ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ