«Արցախը ինքնորոշվել է երեք անգամ և երեք անգամն էլ չի եղել Ադրբեջանի կազմում։ Այսպիսի կարևորագույն փաստարկները այդպիսի պատասխանատու քննարկման ժամանակ չհնչեցին, նման դեպքերում պետք է նախապատրաստված գնաս, պետք է իմանաս, թե որոնք են քո հզոր փաստարկները և ոչ թե ասես Արցախը Հայաստան է և վերջ հետո ուղղես»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
Նա նշեց, որ ադրբեջանցիները փախստական չունեն, նրանք խոսում են իրենց փախստականների վերադարձի մասին, բայց ադրբեջանցի փորձագետն ընդունել է, որ իրենք փախստական չունեն․ «Փախստականը մի երկրից մյուսն անցնողն է, եթե դուք շուշեցուն փախստական եք համարում,ուրեմն ԼՂՀ-ն որպես անկախ պետություն եք ճանաչում»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը