13 03 2022

6 օր առանց գազ, էլ. էներգիա արցախցին սառում է, սա տաք-տաք մասնակցում է ՔՊ-ականների նախագահի երդմնակալությանը․ Ագնեսա Խամոյան

6 օր առանց գազ, էլ. էներգիա արցախցին սառում է, սա տաք-տաք մասնակցում է ՔՊ-ականների նախագահի երդմնակալությանը․ Ագնեսա Խամոյան

Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սույնը (ձախից) Արցախի (առավել ճշմարիտ՝ այն, ինչ թողեցին Արցախից) նախագահն է, իսկ իրականում՝ Արցախից մնացած բեկորների Սոցապ. նախարարը, ում միակ գործառույթը մնացել է շենք սարքելն ու արանքում փող աշխատելը։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ ֆիալետվի տոնական փողկապով փարթամ սույն պարոնի ղեկավարած Արցախում 6-րդ օրն է մարդիկ առանց գազի նստած են՝ զրկված տարրական հարմարություններից, իսկ պատճառը հետեւյալն է՝ ադրբեջանցիները վնասել են գազի միակ խողովակը ու հիմա հրաժարվում են թույլ տալ այն վերանորոգել։
6 օր առանց գազ, էլ. էներգիա արցախցին սառում է, սա տաք-տաք տոնական տրանադրությամբ մասնակցում է ՔՊ-ականների նախագահի երդմնակալության ներկայացմանը։ Ի դեպ, այն նախագահի, ով ասում է՝ հետո ի՞նչ, որ ադրբեջանցիները կրակում են։
Մարդ, որ 1 գրամ թասիբ ունենար, այս թատրոնին ներկա գտնվելու փոխարեն 1 գազատար խողովակի հարցը կլուծեր։ Թեպետ, ի՞նչ թասիբ, Շուշիում երդմնակալության արարողության ժամանակ սեփական եղբոր գերեզմանով երդվողը հիմա փակ հանդիպումներում արցունքն աչքերին է խոսում եղբոր ազատագրած Արցախը Ադրբեջանին հանձնածի մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ