10 03 2022

Կիևը մտադիր չէ կատարել Ռուսաստանի ներկայացրած պահանջները. Կուլեբա

Կիևը մտադիր չէ կատարել Ռուսաստանի ներկայացրած պահանջները. Կուլեբա

Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարները Անթալիայում կայացած հանդիպմանը քննարկել են հրադադարի հարցը և պայմանավորվել են ուղիներ փնտրել հումանիտար խնդիրների լուծման համա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է ТАСС-ը:

«Մենք բարձրացրել ենք 24-ժամյա հրադադարի հարցը, որպեսզի լուծենք առավել մարդասիրական խնդիրները։ Այս հարցում մենք առաջընթացի չենք հասել, քանի որ թվում է, թե դրա վերաբերյալ Ռուսաստանում այլ մարդիկ են որոշում կայացնում»,- հայտարարել է Կուլեբան:

«Մենք պայմանավորվել ենք շարունակել հումանիտար հարցերի լուծումներ գտնելու փորձերը։ Ես պատրաստ կլինեմ կրկին հանդիպել այս ձեւաչափով, եթե արդյունավետ բանավեճի եւ լուծումներ գտնելու հեռանկարներ կան», - նշել է նա:

Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Անթալիա է ժամանել երկու խնդրով՝ Մարիուպոլից հումանիտար միջանցք եւ 24 - ժամյա զինադադար կազմակերպելու համար:
Կուլեբան հավելել է, որ Կիեւը մտադիր չէ կատարել Ռուսաստանի առաջադրած պահանջները:
«Ուկրաինան չի հանձնվել, չի հանձնվում եւ չի հանձնվի», - ընդգծել է Դմիտրի Կուլեբան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ