10 03 2022

Ուկրաինան ուսումնասիրում է հակամարտության կարգավորման ռուսական նախագիծը. Լավրով

Ուկրաինան ուսումնասիրում է հակամարտության կարգավորման ռուսական նախագիծը. Լավրով

Ռուսաստանը Բելառուսում բանակցությունների վերջին փուլում Ուկրաինային ներկայացրել է կարգավորման կոնկրետ առաջարկներ, Կիևը մշակման է վերցրել ռուսական նախագիծը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Բելառուսում բանակցությունների վերջին փուլում ռուսական կողմը իրավաբանական փաստաթղթի նախագծի տեսքով ներկայացրել է արդեն շատ կոնկրետ նկատառումներ։ Եվ ուկրաինական կողմը, վերցնելով այդ առաջարկությունները Կիեւում աշխատելու համար, հավաստիացրել է, որ շուտով դրանց կոնկրետ պատասխան կտա», - ասել է Լավրովը Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո:

Նշենք, որ Լավրով-Կուլեբա բանակցություններին հիմնական քննարկվել են հումանիտար հարցեր. կրակի դադարեցման հասնել չի հաջողվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ