10 03 2022

Ադրբեջանը կրակում է. հա, հետո ի՞նչ. Վահագն Խաչատուրյան



Հա հետո ի՞նչ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այսպես արձագանքեց հանգամանքին, որ ՀՀ  կառավարությունը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, բայց Ադրբեջանը կրակում է:

«Դուք ինձ էլի ներքաշում եք երկխոսության ու գնահատականների մեջ, ես չեմ ուզում այս պահին: Բայց կոնկրետ դրա հետ կապված որևէ մեկը, այդ թվում նաև Ադրբեջանն իր այսօրվա պահվածքով մեզ պետք է չշեղի այդ ճանապարհից, մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում»:

Հստակեցնող հարցին, բայց կրակում են, Խաչատուրյանն արձագանքեց. «Հասկացա, բայց մենք էլ պետք է պաշտպանվենք ու պաշտպանվելով ասենք, որ իսկապես մենք պաշտպանված ենք և պետք չէ մեզ հետ այդպես խոսել»:

Ինչ վերաբերում է հարցին՝ բայց Ադրբեջանը չի ընդունում մեր խաղաղության առաջարկը, նորընտիր նախագահն ասաց. «Դե, կընդունեն էլի, էսօր չեն ընդունում, վաղը կընդունեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ