10 03 2022

Կատակներ, բարձր տրամադրություն. Փաշինյանի ու Վահագն Խաչատուրյանի երկխոսությունը



Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խչաատուրյանի մասնակցությամբ վերջին նիստն է, քանի որ նա ստանձնելու է ՀՀ նախագահի պաշտոնը: Վահագն Խաչատուրյանն էլ ասաց, թե շնորհակալ է վստահության համար, որ այս 7 ամիսների ընթացքում իրեն հնարավորություն է տվել վարչապետն աշխատելու որպես կառավարության անդամ.

«Անկեղծ, ես շատ գոհ ու զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել էր կառավարությունում ու ինձ հնարավորություն է տրվել իմ գիտելիքներն ու փորձն օգտագործել նախարարության ղեկավարման աշխատանքում։ Հավատացեք, որ կառավարության իմ գործընկերների վերաբերմունքն իմ նկատմամբ ընդգծված է եղել, չգիտեմ՝ ինչով պայմանավորված: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել», - ասաց նախարարը։ Փաշինյանն էլ կատակեց՝ այսօր, ամենաուշը վաղը ստիպված է լինելու Խաչատուրյանին ազատել նախարարի պաշտոնից։ «Մի օր գալիս է դա», - արձագանքեց նախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ