09 03 2022

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «քոռ խոզ» անվանելու համար հարուցվել է քրգործ

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «քոռ խոզ» անվանելու համար հարուցվել է քրգործ

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քոռ խոզը քրեական գործի առարկա

Օրերս քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «քոռ խոզ» անվանելու համար: ՀՀ ոստիկանությունը հեռախոսակապ է ունեցել Ալեքսանյանի հետ և ճշտել արդյո՞ք վիրավորվում է, որ իրեն քոռ խոզ են անվանում, իսկ Ալեքսանյանը հայտնել է, որ՝ այո, վիրավորվում է, որ իրեն քոռ խոզ են անվանում, արդյունքում հարուցվել է քրեական գործ և քննվելու է իրավական այն հարցը, թե Ալեքսանյանին քոռ խոզ անվանելը վիրավորական է, կարծիք է, իրողություն, ինչպես նաև պարզման ենթակա այլ հանգանանքներ:

Արմեն Ասատրյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել, սակայն հաշվի առնելով «քոռ խոզ» արտահայտության կրողին, կարծում եմ, որ մեղադրանք անպյման կլինի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ