Երասխի ուղղությամբ ադրբեջանական գործողությունների դրդապատճառները հասկանալու համար պետք է վերլուծել իրադարձությունների քաղաքական, ռազմական գործոններն ու տարածաշրջանային իրադրությունը: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այսօր ադրբեջանական գործողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող զոհվել է, մեկը՝ վիրավորվել։
Ադրբեջանական զորքերը շարունակում են տարբեր բնույթի սպառնալիքներ ստեղծել նաև արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի մի քանի ուղղություններում, հատկապես այն տեղամասերում, որի մերձակա հատվածներում բնակավայրեր կան։
Հատկանշական է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր մի քանի հայտարարություններ արել, որով ըստ էության, առաջնագծում ծառայություն իրականացնող անձնակազմերին մղել է կոշտ դիմակայության։
Սա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանի և Արցախի հետ շփման գծում, Ադրբեջանը կարող է սրել իրադրությունը»,- գրում է պատգամավոր Աբրահամյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը