07 03 2022

ՌԴ և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը կհանդիպեն Թուրքիայում

ՌԴ և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը կհանդիպեն Թուրքիայում

Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի 10-ին՝ Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի շրջանակներում: Այս մասին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է ТАСС-ը:

«Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները հաստատել են Անթալիայում հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է տեղեկությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ