04 03 2022

Տարեկան մոտ 8000 զինծառայող ազատվում է բանակից առողջական խնդիրների պատճառով. Հայկ Սարգսյան



Ազգային ժողովը քննարկում է «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Նախագիծը ներկայացրել է ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Նախագծի ներկայացման ժամանակ ՔՊ մեկ այլ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց ուղղեց, թե 2021 թվականի ընթացքում քանի՞ զինակոչիկ է ազատվել ծառայությունից, Հայկ Սարգսյանն էլ նշեց, որ մինչև 44-օրյա պատերազմը ընկած ժամանակահատվածից 8 տարի կտրվածքով, միջինացված տվյալներով, տարեկան զինվորական ծառայությունից ազատվել է մոտ 8 հազար զինակոչիկ:

«Իրականում սա լուրջ խնդիր է հանդիսանում ու կառավարությունում այս մասով էլ ներկայում քննարկումներ ընթանում են։ Կոմիտեի նիստում նույնպես փոխվարչապետի հանձնարակականն է եղել, որպեսզի փորձենք մեր այն զինակոչիկներին, որոնք չեն գնում պարտադիր զինվորական ծառայության առողջական խնդիրների պատճառով, նրանց ընդգրկել այլ ծառայության մեջ, որպեսզի մեր զինված ուժերի թիվը համալրվի, որպեսզի այդպիսի մեծ թվով զինակոչիկներ չազատվեն զինվորական ծառայությունից», - ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ