ՔՊ-ն մշակել է նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում , սակայն՝ բարձրագույն կրթության համատեքստում։ Նախագիծը հիմնականում վերաբերվում է սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին, պատերազմի մասնակիցներին, սահմանամերձ բնակավայրերի, շատ ուսանողներ ունեցող ընտանիքներին՝ ուսանող-բուհեր հարաբերություններին։ Մասնավորապես ներկայացված նախագծով հնարավորություն կտրվի 2016թ. ապրիլյան և 2020թ. 44-օրյա պատերազմների հետևանքով մարտական գործողությունների մասնակիցների և նրանց ընտանիքի անդամների, մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների թվի ավելացման պայմաններում ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրել շահառուների ավելի մեծ շրջանակի:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հիմնական զեկուցող Գևորգ Պապոյանին հարցրեց, թե արդյո՞ք քննարկել են պետական բուհերի հետ, թե առաջարկվող փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա նրանց ֆինանսական հաշվարկներին , արդյո՞ք դրական կամ բացասական եզրահանգումներ են տվել ԲՈւՀ-երը։ Պապոյանն ասաց, որ եզրակացությունները եղել են դրական։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը